211652_close_icon
views-count5313 դիտում article-date 17:57 14-12-2016

Մայրաքաղաքի կոմունալ ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ աշխատանքներ են տարվում ինչպես գլխավոր և երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ տեղումները կարող են շարունակվել գիշերային ժամերին, և հնարավոր է նաև ջերմաստիճանի անկում, համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի նվազագույնի հասցվի տեղումներով պայմանավորված հնարավոր անհարմարությունները: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները: Նաև նշենք, որ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:

Նմանատիպ նյութեր