211652_close_icon
views-count5624 դիտում article-date 21:10 25-01-2017

Կոմունալ ծառայություններն անցել են ձնամաքրման արտակարգ ռեժիմի

Հունվարի 25-ին վերսկսված ձյան տեղումներին զուգահեռ` Երևանի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ: Ընդ որում , գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ոչ միայն գլխավոր ու երկրորդական փողոցներում, այլև բակերում, միջբակային հատվածներում, մայթերին, կանգառագոտիներում և այլուր: Արտակարգ ռեժիմով գործող «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Ըստ անհրաժեշտության օգտագործվում է նաև աղի ու շլաքային ավազի խառնուրդ` արդյունքն ավելի լիարժեք դարձնելու համար: Գլխավոր և երկրորդական բոլոր փողոցներն այս պահին երթևեկելի են: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Անդադար տեղումների պայմաններում շարունակվող ձնամաքրումը կշարունակվի ողջ գիշեր: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր