211652_close_icon
views-count631 դիտում article-date 12:39 22-10-2024

Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյանն՝ իր ցածր վարկանիշ ունենալու մասին

Ես չեմ համարում, որ ցածր է իմ վարկանիշը, ընդհակառակը բարձր է, որովհետև հարցվողներին ասել են անուն տվեք, մարդիկ իմ անունն են տվել առանց որևէ առաջարկի:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ միջազգային կազմակերպությունը հարցում է անցկացրել, որտեղ նրան վստահել է  հարցվածների 2 տոկոսը, ինչո՞վ է պայմանավորված այդ ցածր վարկանիշը:

«Հետո, ընդհանրապես, դեմ եմ «իմ վարկանիշ» հասկացությանը, իմ վարկանիշը դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշի սանդղակի մեջ է, «Քաղաքացիական պայմանագրի» մեջ է: Ես ուրախ եմ, որ մեր ընդհանուր աշխատանքի շնորհիվ առաջին երեք հորիզոնականը՝ թե ես, թե պարոն վարչապետը, թե Արարատ Միրզոյանը նույն թիմն ենք ներկայացնում, ինչ-որ տեղ առանձին վարկանիշներ ունենք, բայց այդ ամբողջը մեկ թիմի՝ մեկ կուսակցության և մեր վարչապետի վարկանիշն է:

Ինձ մի առանձնացրեք, ես առանձին վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է»,- ասաց Սիմոնյանը:

Նմանատիպ նյութեր