211652_close_icon
views-count1878 դիտում article-date 18:17 14-12-2016

ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 13-ին հեռախոսային քննարկում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին: Հանձնակատարին են ներկայացվել նախագծում տեղ գտած այն դրույթները, որոնք միտված են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաեւ Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունների հստակեցմանը: Հանձնակատարն իր հերթին կարԵՒորել է նախագծի ընդունումը, նշելով, որ այդ կարգավորումները կնպաստեն Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացմանը: [b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր