211652_close_icon

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

views-count2708 դիտում article-date 20:45 14-12-2016
Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

Նմանատիպ նյութեր