211652_close_icon
views-count814 դիտում article-date 19:22 18-04-2024

ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, ինչի համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Նմանատիպ նյութեր