211652_close_icon
views-count3899 դիտում article-date 15:26 15-12-2016

Նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝ կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր