2164 դիտում
15:44 15-12-2016
Հայաստանի սոցիալական ծառայությունների բարելավման համար ԱՄՆ-ն լրացուցիչ 1.100.000 դոլար օժանդակություն կհատկացնի
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությանը:
ԱՄՆ ՄԶԳ կողմից ստացվել է համաձայնագրի թիվ 8 փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է լրացուցիչ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 32 միլիոն 381 հազար 577 դոլար 45 ցենտ:
Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական բնագավառի բարեփոխումներում աջակցելու 2015թ. մեկնարկած ծրագրին: Օժանդակություն կտրամադրվի նաև Հայաստանում ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգին:
Համաձայնություն է տրվել նաև ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Միության մշակույթի և ստեղծագործ ոլորտների համար նախատեսված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նմանատիպ նյութեր
3492 դիտում
15:09 16-02-2017
ԱՄՆ-ն լրացուցիչ 4 միլիոն 800 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի ՀՀ կառավարությանը
1529 դիտում
14:03 02-04-2022
ԱՄՆ-ն 300 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին