Գյունդողանը ծանր վնասվածք է ստացել և մի քանի ամիս չի խաղա
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ծանր վնասվածք է ստացել Անգլիայի առաջնության 16-րդ տուրում` «Ուոթֆորդի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/15/104097/]խաղի[/url] (2:0) ժամանակ:
«Գյունդողանի համար շատ ցավալի է: Ինչպես երևում է, նա բավական երկար ժամանակ բաց կթողնի վնասվածքի պատճառով: Կարծում եմ, մի քանի ամիս», ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: