211652_close_icon
views-count25427 դիտում article-date 23:08 15-12-2016

Ժոզե Մոուրինյո. Ռոխո՞ն. ես Մխիթարյանի պահն էլ չեմ մեկնաբանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Քրիաթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է այն դրվագը, երբ թիմի պաշտպան Մարկոս Ռոխոն երկու ոտքով սահանկում կատարեց մրցակցի հարձակվող Ուիլֆրիդ Զահայի դեմ, և այդ խախտման համար միայն դեղին քարտի արժանացավ, թեպետ մարզական լրագրողներ միահամուռ կարծիքով, Ռոխոն դրա համար պետք է հեռացվեր խաղադաշտից: «Ռոխոն հիանալի խաղաց: Նա ագրեսիվ է խաղում, բայց` մաքուր: Սա նրա լավագույն ֆուտբոլն էր կարիերայում: Բայց ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ դրվագը: Ինչպես որ չեմ մեկնաբանել «Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզի խախտումը Հենրիխ Մխիթարյանի դեմ», ասել է Մոուրինյոն: Հիշեցնենք, որ «Տոտենհեմի» հետ խաղում (1:0) միակ գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանի մրցակցի պաշտպան Դենի Ռոուզի կոպիտ խաղից հետո վնասվածք ստացավ և պատգարակով դուրս բերվեց խաղադաշտից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր