211652_close_icon
views-count14301 դիտում article-date 19:00 28-11-2017

Մարկոս Ռոխո. Զլաթանին համոզում եմ, բայց չի ցանկանում գնալ ԱԱ-2018

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն իր կարծիքն է հայտնել Զլաթան Իբրահիմովիչի և Ժոզե Մոուրինյոյի մասին: «Իբրահիմովիչը չտեսնված դեմք է: Նրան չճանաչողները մտածում են, թե նա պարծենկոտի մեկն է, բայց նա ֆենոմենալ է: Նա գազան է, որը միշտ ցանկանում է առաջ գնալ ու հաղթել: Ես Զլաթանին ասացի, որ նա պետք է գնա 2018-ի Աշխարհի առաջնություն, քանի որ նրա հավաքականը այնտեղ է լինելու, սակայն նա չի ցանկանում: Բայց ես համաձայն չեմ նրա հետ: Կարծում եմ, որ նա ետք է գնալ Մոուրինյոն մեզ միշտ ասում է, որ մարզումների ժամանակ ավելի հանգիստ լինենք, քանի որ ես ու Իբրան իրար պարբերաբար բզբզում ենք: Մոուրինյոն բարեհամբույր է, խաղացողների հանդեպ հարգալից: Նա մեզ օգնում է ցուցադրել լավագույն խաղը», ասել է Ռոխոն:

Նմանատիպ նյութեր