20939 դիտում
09:40 16-12-2016
Ավտովթար Լոռու մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բանջարեղենով բարձված Ford-ը բախվել է Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում 30-ամյա Արկադի Ասատրյանը իր վարած Ford մակնիշի 34 ZP 010 համարանիշի ավտոմեքենայով Լոռու մարզի Ագարակ գյուղի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է ընթացող Վանաձորի բնակիչ Հարություն Փարչամյանի վարած Mercedes մակնիշի 35 AM 713 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ը բարձված է եղել բանջարեղենով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+