211652_close_icon
views-count3399 դիտում article-date 10:59 16-12-2016

ՀՀԿ-ական կանանց ՕԳԳ-ն գնահատելու ժամանակն է, և հենց սա էլ վրդովել է նրանց անդորրը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ կանանց սկսել է նյարդայնացնել, որ մամուլը պարբերաբար գրում է իրենց ներքին կռվշտոցների մասին։ Իրականությունից, սակայն, չեն փախչի։ Այս օրերին իշխող կուսակցության խորհրդարանական կանանցից ամեն մեկը սեփական գլխի ճարն է տեսնում, «մարդ մեջ գցում», մեկը մյուսի վրա նեղ շրջանակում ցեխ շպրտում, հետո էլ դժգոհում, թե ինչու է մամուլը գրում այդ մասին։ Իշխանական աղբյուրի պնդմամբ, կանանց հարցը շատ լուրջ է ՀՀԿ-ում, հերիք չէ «պաշար» չունեն, եղածներն էլ իրենց չեն արդարացնում։ ԱԺ-ում աշխատած ՀՀԿ-ական կանանց ՕԳԳ-ն գնահատելու ժամանակն է, և հենց սա էլ վրդովել է նրանց անդորրը։ Մեր տեղեկություններով մի քանիսի մասին արդեն հստակ դիրքորոշում կա, որոնցից մեկն էլ Կարինե Պողոսյանն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր