2455 դիտում
10:27 17-07-2021
Ստուգվում է ՀԷԿ-երի ՕԳԳ-ն. առաջին հերթին ուսումնասիրվում են «նախկինների» ՀԷԿ-երը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ջրի հարցը գնալով դառնում է անհանգստացնող։ Օրերս երկրում առկա սակավաջրության մասին փաստել է նաև Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ տարբեր ուղղություններով սպասարկող հանդիսացող գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է:
«Սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը»,- ասել է Պապիկյանը՝ հավելելով, որ այս փուլում ջրի խնդիր ունեն ոչ միայն ոռոգելի տարածքները, այլ նաև այն տարածքները, որոնք նախկինում ոռոգելի չեն եղել, իսկ առկա ջրային ռեսուրսը չի կարող ապահովել դրանց ճիշտ բաշխվածությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խնդրի կարգավորման ճանապարհին այս օրերին իշխանությունները փորձում են վերահսկողություն սահմանել և հստակեցումներ մտցնել մասնավորաբար ՀԷԿ-երի ոլորտում՝ փորձելով ստուգել դրանց օգտակար գործողության գործակիցը։ Հիմնական ուսումնասիրության նպատակն այն է, թե որոշակի ծավալի ջրի օգտագործման արդյունքում ինչքան էներգիա է ստեղծվում և որքանով է օգտակար ջրի օգտագործումն այդ կոնտեքստում։
Մեր տեղեկություններով, սակայն, առաջին հերթին ուսումնասիրվում են այն ՀԷԿ-երը, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են «նախկին» իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների հետ։
Սակայն այստեղ առկա է երկրորդ խնդիրը՝ ջուր-էլեկտրաէներգիա «ընտրության» առումով: Բանն այն է, որ ջրի պահանջարկի մեծացման հետ միասին առկա է նաև էներգետիկ խնդիր՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Արցախից այլևս չստացվող էլէներգիայի բավականին մեծ ծավալը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի չաշխատելը: Ըստ այդմ, մասնագետներից շատերը կարծում են, որ մենք էներգետիկ ճգնաժամի նախաշեմին ենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2539 դիտում
11:05 04-03-2020
ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ
4614 դիտում
09:47 13-02-2020
Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀԷԿ-երի հետ կապված ամեն մի մանրուք. «Փաստ»
3396 դիտում
10:59 16-12-2016
ՀՀԿ-ական կանանց ՕԳԳ-ն գնահատելու ժամանակն է, և հենց սա էլ վրդովել է նրանց անդորրը. «Իրատես»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»