2437 դիտում
16:18 16-12-2016
Բնապահպանության նախարարը երկրի զարգացման գործընթացներում կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն օգտագործումը
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Արարատյան դաշտի հորատանցքերի, բնական աղբյուրների և ձկնային տնտեսությունների գույքագրման և հաշվառման արդյունքների ներկայացում» խորագրով աշխատաժողովին, որի ժամանակ ներկայացվել են ՄԱԿ-ի ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության/ԳԱՏՕ/» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված գույքագրման և հաշվառման արդյունքները:
ՀՀ բնապահպանության նախարարը իր ողջույնի խոսքում նշել է, որ իրականացված աշխատանքներն արդիական են, քանի որ երկրի բնական հարստություն համարվող ջրային ռեսուրսի ապագան և նրա հետագա օգտագործումն ու կառավարումը բերելու է պետության տնտեսական զարգացման հիմնական մոդելների վերանայմանը: Ըստ նախարարի, կատարվել է մեծածավալ և արդյունավետ աշխատանք, ինչի արդյունքում ձեռք են բերվել բարձր ճշգրտությամբ արդյունքներ և դրանք շատ կարևոր են ջրային ռեսուրսների ոլորտում իրականացվող բարեփոխումների երկրորդ փուլի համար: «ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հիմքում արժևորվում են էկոհամակարգային մոտեցումները, այս տեսանկյունից անհրաժեշտություն կա ոլորտում վերանայել վարվող քաղաքականությունը, հետևողականորեն իրականացնել այնպիսի սահմանափակումներ, որոնք ջրի օգտագործումը կբերեն լիարժեք կանոնակարգման դաշտ` այն դարձնելով առավել կարգավորված, թիրախավորված` ի նպաստ էկոհամակարգի պահպանման և զարգացման: Մեր զարգացման հիմնական մոդելում, որպես կարևորագույն տար, պետք է դրվի լիարժեք կարգավորվող ջրային համակարգը»,- իր խոսքում նշել է Արծվիկ Մինասյանը:
Բնապահպանության նախարարը կարևորել է նաև ջրի օգտագործման ավտոմատ համակարգերի ներդնումը և վերջին ուսումնասիրությունների արդյունքում գույքագրված չշահագործվող հորերի խնդրի արագ լուծումը: Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատել համագործակցությունը դոնոր կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի ՄԶԳ-ի հետ: Տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարը հատուկ հանձնարարական է տվել ջրային կառավարման ոլորտում բացահայտել բոլոր առանց ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործողների տվյալները, առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք հիմնավորապես կբացառեն ապօրինի ջրօգտագործումը` Նախարար Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դրած խնդրի լուծման շրջանակներում նույնպես համատեղ աշխատանքները կշարունակվեն, և միջազգային կառույցներին ու հասարակական կազմակերպություններին հրավիրել է ավելի լայն համագործակցության:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերն իր խոսքում նկատել է, որ իրականացվող ծրագրով աջակցություն է ցուցաբերվում ՀՀ կառավարությանը ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործում` մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությանը:
Աշխատաժողովում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները: Ուսումնասիրությունների շնորհիվ գույքագրվել է 2807 հոր, 14 բնական աղբյուր 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են նաև չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել և քննարկման ժամանակ առաջարկություն է հնչել դրանք արագ լուծարել, կոնսերվացնել, կամ, եթե անհաժեշտություն կա` դրանց մի մասը նպատակային շահագործել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին