2100 դիտում
13:18 26-05-2018
Բնապահպանության նախարարությունում ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցեր
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանին և կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանին՝ վերջիններիս խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված օրենսդրության, ջրօգտագործումն իրավակարգավորող դաշտի բացերի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների հետ կապված հարցեր։
Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Ռոման Մելիքյանը տրամադրել է իրենց կողմից ՓՀԷԿ-երի աշխատանքների և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ կատարած ուսումնասիրությունների արդյունքները։
Նմանատիպ նյութեր
2870 դիտում
20:48 17-01-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են անտառային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված