211652_close_icon

Հայաստանի առաջատար լրագրողները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ լրագրողների համար

views-count3239 դիտում article-date 21:12 16-12-2016
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11.00, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կմեկնարկի «Հայաստանի առաջատար լրագրողների վարպետության դասերն Արցախի երիտասարդ լրագրողների համար» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում վարպետության դասընթացներ կանցկացվեն Արցախի երիտասարդ լրագրողների հետ` դասախոսությունների, պարապմունքների ու քննարկումների տեսքով։ Ծրագիրն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Արցախպրես» լրատվական գործակալություն ՀԿ- ն։ Ծրագրին աջակցում են «Արմենպրես» լրատվական գործակալությունն ու Արցախի ժուռնալիստների միությունը։ [b] Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր