2670 դիտում
15:37 17-12-2016
British Airways-ի ուղեկցորդները սուրբծննդյան տոներին գործադուլ են հայտարարելու
Դեկտեմբերի 25-ին և 26-ին բրիտանական British Airways ավիաընկերության չվերթները սպասարկող աշխատակիցները գործադուլ կհայտարարեն՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այդ մասին հայտնել է բրիտանական Unite արհմիությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ առաջիկա 3 օրերին կհրապարակվի թռիչքների ցուցակներում փոփոխությունների մասին տեղեկատվությունը։
Ընկերությունում հայտնել են, որ գործադուլը, սակայն, ոչ մի կերպ չի ազդի չվերթների վրա, որոնք կիրականացվեն Լոնդոնի Գատվիք, Լոնդոն-Սիթի և Սթանսթեդ օդանավակայաններից։
Ըստ ցուցարարների՝ ընկերության ղեկավարությունը 2010 թվականին կնքած պայմանագրով խոստացել էր, որ 4000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրացնի ամսական մինչև 21000-25000 ֆունտ ստեռլինգ (26,6-31.7 հազար դոլար), սակայն այդպես էլ չի կատարել խոստումը։ Ներկա պահին նրանց աշխատավարձը կազմում է ամսական մոտ 12.000 ֆունտ ստեռլինգ։
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
14:44 24-12-2016
Բելգիացիների մեծ մասը սթրեսի մեջ է հայտնվում սուրբծննդյան տոներին. հարցում
1054 դիտում
17:57 05-12-2023
Սուրբծննդյան տոներին ԵՄ-ում ահաբեկչությունների բարձր ռիսկ կա. Եվրահանձնաժողովի նախազգուշացումը
Այս բաժնից
547 դիտում
20:52 17-10-2024
Ուկրաինան և Հունաստանը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
517 դիտում
19:12 17-10-2024
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
580 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով