211652_close_icon
views-count6703 դիտում article-date 15:38 17-12-2016

Կայսերիում պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել. Թուրքիայի վարչապետ

Կայսերի քաղաքում զինվորականների տեղափոխող ավտոբուսի մոտ մարդատար ավտոմեքենայի պայթյունը իրականացրել է մահապարտ տղամարդ, հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Վերջին տվյալներով՝ վիրավորների թիվը հասել է 55-ի։ Նրանցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ճանաչվել է մահացածներից 8-ի դին։ Հիշեցնենք, որ համալսարանի մոտակայքում նշված պայթյունի հետևանքով մահացել է 13 զինվորական։ Վերջիններս արձակուրդ էին եկել ծառայությունից։

Նմանատիպ նյութեր