5745 դիտում
09:20 18-12-2016
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում. ՌԴ հատվածում կան հարյուրավոր կուտակված բեռնատարներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:
Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է: [/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
703 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
694 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են