211652_close_icon
views-count2917 դիտում article-date 17:30 19-12-2016

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում. Ռուսաստանի հատվածում կան 307 կուտակված բեռնատարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Մարալիկ-Լանջիկ, Մարալիկ-Արթիկ, Վարդաղբյուր-Աշոցք, Ծովամարգ-Ամասիա ավտոճանապարհները[/color]: Աշտարակ-Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Թալին-Մաստարա, Արտենի-Թլիկ, Սիսիան-Կապան և Տավուշի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 307 կուտակված բեռնատարներ:[/color]

Նմանատիպ նյութեր