211652_close_icon
views-count13232 դիտում article-date 21:09 18-12-2016

Օրը երկու բաժակ կանաչ թեյ ըմպելը ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է 44% -ով

Կանաչ թեյը հարուստ է մի շարք վիտամիններով` B, C, P, PP, K և այլն: C վիտամինը կանաչ թեյի մեջ ավելի շատ է, քան նարնջի հյութի մեջ: Կանաչ թեյը հարուստ է նաև կալիումով, յոդով, ցինկով և ֆտորով, և այս բոլոր հանքանյութերը դրական ազդեցություն ունեն սրտանոթային համակարգի վրա, նաև լավացնում են վահանագեղձի աշխատանքը և ամրացնում ատամները: Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտ նյութերով, որոնք կանխում են ուռուցքների աճը և ալերգիկ երևույթները: Ի դեպ կանաչ թեյի մեջ հակաօքսիդանտ նյութերը ավելի շատ են քան սև թեյի մեջ: Դիտարկումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների , ատամների կարիեսի, երիկամների քարերի և քաղցկեղի, առաջացման վտանգը: Վերջին տասնամյակների ընթացքում կանաչ թեյը ենթարկվել է բազմաթիվ գիտական և բժշկական հետազոտությունների: Պաշտոնական զեկույցում, որը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից, ասվում է, որ 5-ամյա հետազոտության արդյունքում, որին մասնակցել են 1900 հիվանդներ, պարզվել է, որ օրը երկու բաժակ կանաչ թեյ ըմպելը ինֆարկտի առաջացման հավանականությունը նվազեցնում է 44% -ով:

Նմանատիպ նյութեր