23416 դիտում
19:44 18-12-2016
Կոտայքի մարզում ՌԴ քաղաքացին Mercedes-ով բախվել է Opel-ին․ վերջինը կողաշրջվել է․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ։
Ժամը 02։40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Արմեն Ավետիսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 67 MM 777 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է առջևով ընթացող Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 27-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Opel մակնիշի 34 PO 185 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Կ․Հայրապետյանն ու նրա ուղևոր 33-ամյա Աննա Մկոյանը մարմնական վանասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավթյանի գլխավրությամբ։
Փաստիի առթիվ ՃՈ հետաքննիչ Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: