5738 դիտում
16:17 19-12-2016
Լիոնել Մեսին` եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու, 2-րդը Իբրահիմովիչն է
Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում` «Էսպանյոլի» հետ խաղում (4:1) «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին իր 51-րդ գոլը խթեց 2016 թվականի ամբողջ ընթացքում:
Այդ ցուցանիշով Մեսին լավագույն ռմբարկուն է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) շրջանում:
Ռմբարկուների այս մրցավազքում 2-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն է, որը տարվա ընթացքում Շվեդիայի հավաքականի, ՊՍԺ-ի և անգլիական թիմի կազմում 48 գոլ է խփել: Ընդ որում, սա շվեդ հարձակվողի կարիերայում 2-րդ լավագույն արդյունքն է: Միայն 2012-ին է նա ավելի շատ աչքի ընկել` 50 գոլ:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող, «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Կրիշտիանու Ռոնալդուի արդյունքը 42 գոլ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1440 դիտում
01:00 24-03-2014
Լիոնել Մեսսին` «Էլ Կլասիկոների» լավագույն ռմբարկու
4561 դիտում
13:24 28-08-2015
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի թոփ-առաջնությունների գլխավոր ռմբարկու
11455 դիտում
14:51 22-05-2017
Մեսին վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ ճանաչվեց Պրիմերայի լավագույն ռմբարկու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1726 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1225 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին