4180 դիտում
19:12 19-12-2016
Վստահ եմ, որ կկարողանանք ունենալ մեր հանրության կողմից սպասված տրանսպորտային որակյալ սպասարկում. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրներին և ոլորտի համակարգային բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Հաշվի առնելով, որ տարվող աշխատանքները մտել են գործնական փուլ, մասնավորապես արդեն իսկ ընտրվել է միջազգային խորհրդատուն, քաղաքապետը հանձնարարել է իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին իրազեկել հանրությանը:
«Արդեն ընտրված է խորհրդատուն, և պայմանագրով հստակ սահմանված են այն ժամկետները, որոնց շրջանակում խորհրդատուն պետք է ապահովի նոր երթուղային ցանցի մշակման, միասնական և էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման առաջակվող փաթեթը: Մենք հստակ խնդիր ենք դրել, որ բարեփոխումների արդյունքում պետք է ապահովենք ժամանակակից չափորոշիչներով տրանսպորտային համակարգի ներդրումը, ինչը նախ պետք է հարմար լինի մեր համաքաղաքացիներին, ինպես նաև լրացուցիչ բեռ չստեղծի նրանց համար:
Հետևաբար անհրաժեշտ է հստակ ժամկետներով ու մանրամասն իրազեկել կատարվող աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես, ներկայացրեք, որ արդեն 6 ամիս հետո պատրաստ կլինի բարեփոխումների ամբողջական փաթեթ-առաջարկը, որից հետո այն հանրային լայն քննարկում անցնելով, կսահմանվի նաև փուլային ներդրման ժամանակացույցը:
Վստահ եմ, որ համակարգված աշխատանքի արդյունքում կկարողանանք ունենալ մեր հանրության կողմից սպասված տրանսպորտային որակյալ սպասարկում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»