29396 դիտում
15:03 20-12-2016
Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի մտերիմ, քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը՝ Հակոբ Ռիժին
Մոսկվայի իրավապահները ձերբակալել են հանգուցյալ Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի մտերիմներից մեկին՝ քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանին՝ առավել հայտնի «Հակոբ Ռիժի» մականվամբ։ Այդ մասին Interfax-ին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը։
Իրավապահների փոխանցմամբ՝ Մելիքսեթյանը եղել է Դեդ Հասանի մոտ շրջապատի մարդկանցից մեկը, և, ենթադրաբար, մասնակից է մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգմանը։
Lifenews-ի փոխանցմամբ՝ վերջինս դաշնային հետախուզման մեջ էր գտնվում շորթման և մարդկանց առևանգման համար հարուցված քրեական գործերից խուսափելու համար։ Պարզվել է, որ Մելիքսեթյանը գտնվում էր մայրաքաղաքի բժշկական կլինիաներից մեկում։ Այժմ նրա հիվանդասենյակը վերցված է ոստիկանության ուժեղացված հսկողության տակ։
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
11:53 17-02-2014
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի մտերիմ Միրո Համադյանին՝ «Միրոնին»
2769 դիտում
17:05 27-01-2014
Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի զարմիկին և նրա «սանիկին». տեսանյութ
Այս բաժնից
502 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
514 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար