211652_close_icon
views-count4857 դիտում article-date 20:35 20-12-2016

Կանադայում կայացավ «Ժամանակակից հայ նկարիչների 25 ստեղծագործություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը

Դեկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ «Ժամանակակից հայ նկարիչների 25 ստեղծագործություններ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Երեկոյին ներկա էին կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացման առթիվ ունեցած իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հյուրերին ներկայացրեց ցուցահանդեսին ցուցադրվող ստեղծագործությունները` նշելով, որ ընտրված 25 լավագույն ստեղծագործությունները խորհրդանշական կերպով ներկայացվում են ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ: Դեսպանն ընդգծեց, որ նմանատիպ մշակութային միջոցառումները չափազանց կարևոր դերակատարում ունեն Կանադայում հայկական մշակույթի հանրահռչակման գործում:

Նմանատիպ նյութեր