211652_close_icon
views-count3663 դիտում article-date 20:47 20-12-2016

Երիտասարդներն իրազեկում են «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի մասին

Երիտասարդ կամավորները մայրաքաղաքի մարդաշատ հատվածներում անցորդներին բաժանում են « Նոր տարին Երևանում 2017 » միջոցառումների ծրագրի բուկլետներ: Բուկլետում մանրամասն ներկայացված է ինչպես Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների, այնպես էլ մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը, Հիշեցնենք, որ այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները մեկնարկել են դեկտեմբերի սկզբից` «Կարապի լճի» սահադաշտի բացումով և կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ն ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը: Այս տարի առաջին անգամ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող երեք թանգարանները տոնական օրերին, սկսած հունվարի 2-ից, բաց կլինեն մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների և տոնը Երևանում նշող մեր համաքաղաքացիների համար: «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագիրը հասանելի կլինի մամուլի կրպակներում, մետրոյում, քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում:  Ծրագրի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական [url=https://www.yerevan.am/am/yerevan-new-year-and-christmas-events-program-2017/]կայքում[/url]: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր