3268 դիտում
09:57 21-12-2016
Մարզպետները կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին». նրանց սպասվում է դաժան մրցավազք. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին տեղերում ռեյտինգային ցուցակում մտցնել ոչ բոլոր մարզպետների անունները: Յուրաքանչյուր մարզում առանձին մոտեցում է պահանջում իրավիճակը: Քանի որ Տավուշում, Լոռիում և Գեղարքունիքում իշխող կուսակցությունը ձայների «պակասորդ» ունի, որոշել են հենց այդ տարածքներում դնել մարզպետների թեկնածությունները: Թող իրենց հեղինակությունը վերականգնելու համար «վազեն, քրտնեն» և կուսակցության համար անհրաժեշտ ձայներ հավաքեն:
Արթուր Նալբանդյանը, Հովիկ Աբովյանը և Ռաֆիկ Գրիգորյանը կլծվեն ռեյտինգային ընտրապայքարի «սայլին»: Եվ քանի որ այս մարզպետների ռեյտինգը տեղերում առանձնապես չի «փայլում», նրանց սպասվում է դաժան մրցավազք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը