211652_close_icon
views-count2013 դիտում article-date 12:50 22-12-2016

Կարմիր խաչը հայտնել է Հալեպից 30.000 մարդկանց տարհանման մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերան հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածից տարհանման գործընթացի սկզբից մինչև հիմա դուրս է բերվել մոտ 30.000 մարդ, հաղորդում է Ria Novosti-ն։ «Կարող եմ միայն ասել, որ այսօրվա դրությամբ տարհանվել է 30.000 մարդ»,-նշել է նա և հավելել, որ Հալեպի արևելյան շրջաններում դեռևս հազարավոր բնակիչներ կան, որ ցանկանում են լքել իրենց տները և տարհանումը դեռ մի քանի օր կտևի։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ գործընթացը 2 օրում կավարտվի։

Նմանատիպ նյութեր