Կրիշտիանու Ռոնալդու. Ես հանրահայտ ֆուտբոլիստ եմ, բայց իսկական հերոսները Սիրիայի երեխաներն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձ է հղել սիրիացի երեխաներին:
«Այս ուղերձը Սիրիայի երեխաներին է ուղղված: Մենք գիտենք, որ դուք այժմ շատ եք տառապում:
Ես հանրահայտ ֆուտբոլիստ եմ, սակայն իսկական հերոսները դուք եք: Մի կորցրեք հույսը: Աշխարհը ձեր հետ է: Մենք հոգ ենք տանում ձեր համար: Ես ձեր հետ եմ», ասել է պարտուգալացին:
Նշենք, որ Save the Children (Փրկենք երեխաներին) բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Ռոնալդուն շռայլ նվիրատվություն է արել, որի շնորհիվ Հալեպում և Սիրիայի մյուս շրջանների ընտանիքների համար ձեռք կբերվեն հագուստ, սննդամթերք և դեղորայք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
A message of hope to the children affected by the conflict in Syria. @SavetheChildren pic.twitter.com/Zsdvu2nuXd
— Cristiano Ronaldo (@Cristiano) 23 декабря 2016 г.