Կրիշտիանու Ռոնալդու. Վստահ եմ, որ տղաս իմ պես ֆուտբոլիստ կդառնա
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հույս է հայտնել, որ իր տղան ֆուտբոլիստ կդառնա:
«Նա կդառնա այնպիսին, ինչպիսին՝ ես եմ, վստահ եմ հարյուր տոյոսով: Հուսով եմ, որ իմ փորձով կօգնեմ նրան սովորել որոշ բաներ, սակայն դուք էլ գիտեք, որ նա կդառնա այն, ինչ ցանկանում է:
Ես միշտ կաջակցեմ նրան, սակայն ցանկանում եմ, որ Կրիշտիանու-կրտսերը ֆուտբոլիստ ունի: Կարծում եմ, նրա մեջ կրակ կա:
Նա լավ մարզավիճակում է, նա ունի հատկանիշներ, նա ունակ է հարվածել, բայց վերջին հաշվով որոշողը ինքն է:
Նա դեռ երիտասարդ է, չեմ ցանկանում ճնշում գործադրել նրա վրա: Սակայն երազանքս է, որ տղաս ֆուտբոլիստ դառնա», ասել է Ռոնալդուն: