23059 դիտում
22:48 07-03-2017
Արտակարգ դեպք Արմավիր քաղաքում ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ մարտի 6-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած թունավորման փաստով:
ժամը 19:10-ի սահմաններում Արմավիր բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի թիվ 36 տան բնակիչներ, 7-ամյա Նարե Մանուկյան է, 1-ամյա Դավիթ Մանուկյանն է, 36-ամյա Կարիեն Սեդրակյանն է, 33-ամյա Աղասի Մանուկյանն է և 39-ամյա Սոֆի Սեդրակյանն է:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 18:50-ի սահմաններում ՝ տան խոհանոցի գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի արտանետման հետևանքով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
38300 դիտում
20:45 10-01-2022
Թունավորման դեպք՝ Տավուշ քաղաքում. ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
35565 դիտում
00:46 22-11-2018
Արտակարգ դեպք Վանաձորում. Ընտանիքի 4 անդամներ, այդ թվում 2 մանկահասակ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց