211652_close_icon
views-count3089 դիտում article-date 11:13 24-12-2016

Հանրապետականները դժգոհ են Արագածոտնի նախկին մարզպետից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դժգոհություն է հասունանում Արագածոտնի մարզի ՀՀԿ կառույցը ղեկավարող նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի նկատմամբ, ով երկրորդ պլան մղելով ՀՀԿ անդամներին՝ կուսակցության մարզային ռեյտինգային ցուցակները համալրել է անկուսակցական փողատերերով: Կուսակցականները բողոքում են, որ տարիներ շարունակ իրենք են քրտինք թափել՝ ձայներ բերելու համար, սակայն այժմ ռեյտինգային ցուցակներում հայտնվում են Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Սարգիս Սահակյանի եղբայրը և այլոք: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգիս Սահակյանը չի վերահսկում միայն կուսակցության ապարանյան թևը, որտեղ անվերապահ ազդեցություն ունեցող Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Գառնիկիչը դեռևս որոշում չի կայացրել, թե ում առաջադրի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր