211652_close_icon
views-count17114 դիտում article-date 22:38 24-12-2016

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն

Ուշադրություն Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 25-27-ին սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին` հատկապես գիշերները, կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով: [img]/ups/images/0138441001482598760961050.jpg[/img] Երևանում՝ Դեկտեմբերի 25-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/022097100148259879127036.jpg[/img]

Նմանատիպ նյութեր