17331 դիտում
14:03 25-12-2016
Ինչո՞ւ էին տասնյակ Ձմեռ պապեր վազում Երևանի կենտրոնական փողոցներով և ու՞մ է ուղղվելու Ամանորի վազքից ստացված ողջ հասույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի հետ համատեղ անցկացվեց «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:
Մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից՝ ընդգրկելով Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին, Աբովյան փողոցները, որը կազմում է 5 կիլոմետր վազքուղի և որտեղ ժամանակավորապես դադարեցված էր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարաթոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է սիրիահայ երեխաներին ամանորյա նվերներ, սնունդ և առաջին անհրաժեշտության մթերքներ գնելուն:
Վերջում բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացան հավաստագրեր և ամանորյա նվերներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 524+
524+