3936 դիտում
21:30 25-12-2016
«Ոսկե գլոբուս» մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է՝ 26 անգամ․ հետաքրքիր փաստեր
Ջեք Նիկոլսոնը ամենաշատ «Ոսկե գլոբուս» ստացած անհատն է, ով այդ պատվին արժանացել է 6 անգամ։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Օլիվեր Սթոունը, Շիռլի Մակլեյնը և Ռոզալինդ Ռասսելը երկրորդ տեղում են 5-ական մրցանակով։ Ռոզալինդ Ռասսելը միակ անհատն է, ով 5 անգամ ներկայացված լինելով այս մրցանակին այդպես էլ չի ստացել այն։
Ֆիլմերից ամենաշատ՝ 9 անվանակարգում ներկայացված է եղել «Նեշվիլլ» ֆիլմը, որ սակայն միայն մեկ «Ոսկե գլոբուս» է ստացել Լավագույն երգ անվանակարգում։ Երկրորդ տեղում 8-ական անվակարգերում ներկայացված են եղել «Կաբարե» (1973), «Բագսի» (1992) և «Տիտանիկ» (1998) ֆիլմերը։
1967 թվականին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և 1991 թվականին «Կնքահայրը 3» ֆիլմերը ներկայացված են եղել 7 անվանակարգում չհաղթելով սակայն դրանցից ոչ մեկում։ 3 ֆիլմ՝ «Դոկտոր Ժիվագո», «Թռիչք կկվի բնի վրայով» և «Աստղի ծնունդը», ներկայացված լինելով 5 անվանակարգերում, հաղթել են բոլոր անվանակարգերում։
«Ոսկե գլոբուս» մրցանակին ներկայացված լինելու թվով ռեկորդակիրը դերասանուհի Մերիլ Սթրիփն է՝ 26 անգամ, ով նաև ամենաշատ Օսկարի ներկայացված անձն է (17 անգամ)։ Երկրորդ տեղում դերասան Ջեք Լեմոնն է՝ 22 անգամ։
Նմանատիպ նյութեր
5239 դիտում
10:19 11-01-2016
Հայտնի է «Ոսկե գլոբուս» 73-րդ մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը
3609 դիտում
13:29 14-11-2016
Այս տարվա «Ոսկե Գլոբուս»-ի մրցանակները հանձնողների թվում են Ստալոնեի աղջիկները
4068 դիտում
13:59 29-11-2016
Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
2791 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3286 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը