211652_close_icon
views-count11913 դիտում article-date 10:14 26-12-2016

Կադիրովի հրամանով Գրոզնիի մանկական հիվանդանոցն անվանակոչվել է վթարված Ty-154 օդանավի զոհված անդամներից բժիշկ Լիզայի անվամբ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կаդիրովը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ Գրոզնիի մանկական կլինիկական հիվանդանոցն այսուհետ կկոչվի բժիշկ և բարերար Ելիզаվետա Գլինկայի անվամբ, ով զոհվել է նախօրեին Սիրիա թռչող ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի կործանման հետևանքով, հաղորդում է BBC-ն։ Instagram-ի իր էջում Կադիրովը գրել է, որ Գլինկան իր կյանքը նվիրել էր միայն հակամարտության թեժ կետերում երեխաների կյանքը փրկելուն՝ ընտրելով ամենաբարդ ճանապարհը, որտեղ հնարավոր չէ սպասել որևէ օգնության։ Բացի այդ, Կադիրովը հետմահու մեդալ է շնորհել Չեչնիային իր կատարած իր ծառայությունների Ալեքսանդրովի անվան երգի ու պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին, ով 67 արտիստների հետ զոհվել է նշված ավիավթարում։ Հիշեցնենք, որ Սիրիայի Լաթաքիա շրջանի մանկական հիվանդանոցի երեխաների համար Դոկտոր Լիզան, ինչպես նա հայտնի էր, մարդասիրական օգնություն պետք է հասցներ, սակայն օդանավը ռադարներից անհետացել է Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց։ Այն ընկել էր Սև ծովը։ Օդանավում եղել է 92 ուղևոր, այդ թվում՝ անձնակազմի 8 անդամ։ Առայժմ հայտնի չէ վթարի պատճառը, չեն գտնվել նաև «սև արկղերը»։

Նմանատիպ նյութեր