7976 դիտում
11:45 29-12-2016
Հայտնաբերվել է վթարված Ty-154 օդանավի 3-րդ «սև արկղը». այն ամբողջովին վնասված է
Ջրասուզակները Սև ծովում հայտնաբերել են կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի 3-րդ «սև արկղը», սակայն այն ամբողջովին վնասված է, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ուժային կառույցի իր իրազեկ աղբյուրին։
Նշենք, որ Մոսկվայում արդեն սկսվել է մյուս 2 «սև արկղերի» ժապավենների վերծանումը։ Աղբյուրի խոսքով՝ ժապավենների վիճակը բավարար է։
Միևնույն ժամանակ Ria Novosti-ն գրում է, որ 3-րդ «սև արկղը» դեռևս չի հայտնաբերվել. գտնվել է միայն արկղի մագնիսական ժապավենը։
Հիշեցնենք, որ օդանավը ուղևորվում էր Սիրիայի Լաթաքիա շրջան, որտեղ պետք է մարդասիրական օգնություն հասցներ, ակայն ընկել է Սև ծովը։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր 92 անձինք՝ անձնակազմի անդամները, լրագրողներ, զինվորականներ, Ալեսանդրովի անվան երգի ու պարի համույթի անդամները և «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար, հայտնի բժիշկ Ելիզավետա Գլինկան (Դոկտոր Լիզան):
Նմանատիպ նյութեր
6138 դիտում
13:28 28-12-2016
Սև ծովում հայտնաբերվել է կործանված ՌԴ ՊՆ Ty-154 օդանավի 2-րդ «սև արկղը»
21021 դիտում
15:08 27-12-2016
Վթարված Ty-154 օդանավի հայտնաբերված բեկորների վրա պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել. աղբյուր
Այս բաժնից
547 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով