211652_close_icon
views-count82844 դիտում article-date 10:00 26-12-2016

Երեկ Մեծ Հայ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը դարձավ 56 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը դարձավ 56 տարեկան։ Ճիշտ է, օրեր առաջ ավարտվեց Մեծ Հայի, իսկական հայրենասերի, Հայաստանի թիվ 1 փրկարարը համարվող Մեծ մարդու երկրային կյանքը, սակայն նրա բարի անունն ու ազգանվեր գործունեությունը ընդմիշտ կմնան ժողովրդի սրտում։ Հիրավի, Արմեն Երիցյանի համար է ասված՝ «ինձ բացակա չդնեք» և, իրոք, մենք Ձեզ բացակա չենք դնում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/16/104217/]հայտնել [/url]էինք, որ դեկտեմբերի 16-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Հանրության կողմից սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ա. Երիցյանի աճյունը տեղափոխվել էր Երևանի քաղաքային պանթեոն։ Մարզահամերգային համալիրի մոտ հավաքված քաղաքացիներն իրենց ցավակցությունն էին հայտնել Երիցյանների ընտանիքին՝ նշելով. «Մենք դեռ շատ կզգանք Ա. Երիցյանի բացակայությունը մեր երկրային կյանքում, սակայն նրա կատարած բոլոր ազգանվեր գործերը երբեք մոռացության չեն մատնվի։ Մենք նրան բացակա չենք դնի»։ Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր