211652_close_icon
views-count42541 դիտում article-date 15:00 13-12-2021

5 տարի առաջ այս օրը հավերժի ճամփան բռնեց իսկական հայ, պրոֆեսիոնալ ոստիկան ու փրկարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը

5  տարի առաջ՝  դեկտեմբերի 13-ին, հավերժի ճամփան բռնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, իսկական հայ, մեծատառով Մարդ, իսկական  ոստիկան ու փրկարար,  գեներալ-մայոր, լեգենդար Արմեն Երիցյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  2017թ.-ի դեկտեմբերի 13-ին լրացավ 1 տարին, երբ մեզ հետ չէ Մեծ Հայ, իսկական մտավորական, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը, ում ժողովուրդը համարում էր թիվ 1 փրկարար:

Նրա աշխատանքային գործունեության ընթացքում շատերն են զգացել Ա. Երիցյանի՝ ժողովրդի սիրելի Հենրիկիչի՝ մեծատառով մարդ լինելու հատկանիշները, որը նա փոխանցում էր իր աշխատանքային կոլեկտիվին, որտեղ էլ որ աշխատել է՝ թե՛ ոստիկանական համակարգում, և թե՛ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Ու դրա վառ ապացույցն է այն, որ մարդիկ անցյալով չեն խոսում Մեծ Հայի մասին. միշտ հիշում են ու հիշելու են Ա. Երիցյան մարդ տեսակին: Նրան մենք երբեք բացակա չենք դնելու: 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
 
 

Նմանատիպ նյութեր