211652_close_icon
views-count10063 դիտում article-date 11:05 27-12-2016

Ինչո՞ւ է ՊԵԿ նախագահի օգնականին ծառայողական մեքենա հատկացվել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Տիգրան Մեծի պողոտայում օրերս խոշոր ավտովթար էր տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի։ Իրար էին բախվել երեք մեքենա, որոնց ուղևորներից մի քանիսին տեղափոխել էին հիվանդանոց։ Վթարի ենթարկված մեքենաներից մեկն էլ 061ՏՏ05 պետհամարանիշի Toyota Camry էր, որը սպասարկում է ՊԵԿ նախագահի օգնական Տաթևիկ Կարապետյանին: Վերջինս մեքենայի մեջ եղել է քրոջ հետ, ղեկին էլ ՊԵԿ վարորդը: ՊԵԿ պաշտոնյայի մասնակցությամբ այս վթարին չէինք անդրադառնա, եթե չլիներ մեկ հանգամանք. ինչպես հիշում եք՝ կառավարությունը հայտնել էր խնայողության խիստ ռեժիմի անցնելու, այդ թվում՝ ծառայողական ավտոմեքենաները կրճատելու մասին։ Անգամ խոսվում էր, որ ծառայողական մեքենա կարող են ունենալ միայն բարձրաստիճան պաշտոնյաները։ Այնինչ, պարզվում է, ծառայողական մեքենա ունեն նաև ՊԵԿ նախագահի օգնականները, տվյալ դեպքում Տաթևիկ Կարապետյանը։ Թե ինչու է նրան ծառայողական մեքենա հատկացվել, այն էլ մի իրավիճակում, երբ կառավարությունը կրճատում է այդ մեքենաների քանակը, անհասկանալի է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր