7358 դիտում
18:51 27-12-2016
Կարոտել էի մարդկանց հետ շփումը. Անի Քրիստին՝ 2016թ.-ի իր ձեռքբերումների և գալիք տարվա իր ծրագրերի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ երգարվեստում կան երգիչ-երգչուհիներ, ովքեր չնայած էկրաններին քիչ երևալուն, մշտապես ունեն իրենց հավատարիմ լսարանն ու երկրպագուները: Այդ երգչուհիների թվում նաև Անի Քրիստին է, ով ի ուրախություն հայաստանյան իր հանդիսատեսի, վերջերս հաճախակի է վերադառնում հայրենիք:
Երգչուհու՝ Հայաստան հաճախակի այցելությունների, ստեղծագոծական նորությունների և այլ հարցերի մասին մանրամասները ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով, իսկ Անիին մաղթում բարի թռիչք, քանի որ նա այսօր վերադառնում է իր երկրորդ հայրենիք՝ Լոս Անջելես:
[b]-Անի, ի ՞նչ տվեց Ձեզ 2016 թվականը:[/b]
-2016 թվականն ինձ տվեց ճանապարհ դեպի հայրենիք գալու մեծ հնարավորությունը: Ամեն ինչ սկսվեց «Ամենակարող երգիչ» նախագծից, որի ժամանակ ես շատ լավ օրեր ունեցա և, իհարկե, առաջին անգամ աշխատեցի իմ շատ սիրելի ավագ ընկեր Աշոտ Ղազարյանի հետ: Շատ անգամ եմ ցանկացել գալ, սական ճանապարհի երկարության կամ զբաղվածությանս պատճառով հաճախականություն չի գրանցվել: Այս անգամ չէի կարող չգալ, քանի որ «Ամենակարող երգիչ» նախագծի շրջանակներում ուղիղ եթերներ էին լինելու, որոնց անպայման պետք է ներկա լինեի: Կարոտել էի մարդկանց հետ շփումը: Եղան հրավերներներ, Լոս Անջելեսում կայացած համերգիս «Feelings of love» DVD-ի շնորհանդեսը լուսաբանելու ժամանակն էր, և վերջապես, 10 տարի անընդմեջ Նոր տարվա նկարահանումներին ես չէի մասնակցել, և որոշեցի որ շատ լավ առիթ է մի քիչ մրսելով, բայց ամեն ինչ հասցնել:
[b]
- Ի՞նչ ծրագրեր ու ակնկալիքներ ունեք 2017 թվականից:[/b]
2017 թվականին, տոներից հետո կհիմնեմ իմ վոկալ դպրոցը Լոս Անջելեսում: Նպատակներից մեկը բեք- վոկալիստներ պատրաստելն է: Ես ուզում եմ, որ այնտեղի մեր տաղանդավոր երեխաները նոտա ճանաչեն, երաժշտական կրթություն ստանան: Դասավանդողների թվում նաև ես կլինեմ, իսկ ավելի մանրմասն կխոսեմ արդեն դպրոցը բացելուց հետո:
Կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ, ինչպես նաև մենահամերգ Երևանում, քանի որ 2017-ին լրանում է իմ գործունեության 20 տարին, իսկ առաջին մենահամերգիցս անցել է 10 տարի։
[b]
-Անի, ոճային նոր փոփոխություններ կլինե՞ն, ի՞նչ ակնկալի Ձեր հանդիսատեսը:[/b]
-Ոճային փոփոխություններ հնարավոր է լինեն, քանի որ ես անկանխատեսելի մարդ եմ , սակայն այժմ ամեն բանի ավելի լուրջ եմ մոտենում: Նախապես չեմ ուզում որևէ բան խոստանալ, ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա:
[b]-Անի ֆեյսբուքյան Ձեր էջում ակտիվ եք, մշտապես գեղեցիկ լուսանկարներ ու իրադարձություններ եք տեղադրում, սակայն որևէ իրադարձության հետ կապված Ձեր կարծիքը կարծես թե չեք արտահայտում: Օրինակ, կցանկանայինք իմանալ, թե ինչ եք Դուք մտածում «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված և ինչ ունեք ասելու այս առիթով:[/b]
-Այո, ճիշտ եք նկատել, ես պասիվ եմ կարծիքս սոցցանցերում արտահայտելու հարցում: Ես անգամ չեմ հասցնում մեկնաբանությունները կարդալ և տպավորություն է ստեղծվում, թե ես արհամարհում եմ իմ հետևորդներին, սակայն դա այդպես չէ:
Ես չեմ հետևել այս տարվա թեկնածուների ելույթներին: Անկեղծորեն ասեմ, որ չեմ հասցրել քվեարկել որևէ մեկի օգտին, սակայն բարի ճանապարհ և հաջողություն եմ մաղթում Հայաստանը ներկայացնող մեր մասնակցին ու ստեղծագործական խմբին:
Ինքս այդ մրցույթին լուրջ չեմ վերաբերվում: Պարզապես հարկավոր է լավ ժամանակ անցկացնել, որպես արտիստ գոհ մնալ ինքդ քեզնից և չմոռանալ , որ դա երգի մրցույթ է՝ բավականին քաղաքականացված:
[b]-Ձեզ չե՞ք տեսնում այդ մրցույթում:[/b]
-Անդրեից առաջ Հ1-ն ինձ առաջարկել էր Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ում, սակայն ես մերժեցի: Կարծիքներ հնչեցին, որ ես լուրջ չեմ վերաբերվում իմ աշխատանքին, սակայն ամեն տարի ես համոզվում եմ, որ ճիշտ եմ վարվել: Այո՛, ես տաղանդավոր, հայտնի էի, սակայն պատրաստ չէի 17 տարեկանում մի ամբողջ երկրի բեռ վերցնել ինձ վրա, որն ինձ համար հոգեբանական ցնցում կլիներ: Մեր յուրաքանչյուր մասնակցի համար սրտանց ցավել և ուրախացել եմ, սակայն ինքս դեռ պատրաստ չեմ մասնակցել այդ մրցույթին և ոչ այն պատճառով, որ չեմ կարող երգել, այլ դեռևս այն իմ հետաքրքրության շրջանակներում չէ:
[b]-2016 թվականը հայ ժողովրդի համար այնքան էլ հաջող չեղավ: Քառօրյա պատերազմ, վիշտ, ցավ….[/b]
-Ես միշտ ամեն ինչին հետևում եմ, ինչ կատարվում է, սակայն, ինչպես նշեցի, սոցցանցերում երբևիցե չեմ արտահայտվում: Ես մնացած քաղաքականությունների հետ կապ չունեմ, ինձ չի գերում այդ ոլորտը: Համբերություն եմ մաղթում բոլոր հայերին, լինի դա Քառօրյա պատերազմի, Ցեղասպանության, կամ մեկ այլ առիթով:
Ես ցավակցում եմ բոլոր այն զինվորների մայրերին, հարազատներին, ովքեր իրենց երեխաներին ուղարկեցին հայրենիքի համար, սակայն,ցավոք սրտի, այսպիսի բան պատահեց: Վստահ եմ, որ նրանց հոգիներն անմահ են, քանզի նրանք հերոսաբար կատարել են իրենց սուրբ պարտքը: Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ամեն օր , թեկուզ իր տանը մեկ մոմ վառել ու հիշել մեր հերոս տղերքին: Ես մեր տղերքի ցավը տանեմ, ու թող նրանց այդ առյուծի ոգին պահպանվի ու Աստված միշտ նրանց հետ լինի:
[b]-Անի, ամանորյա Ձեր բարեմաղթանքը հայ ժողովրդին:[/b]
- Մարդկանց մեջ կարևորում եմ բարությունը, քանի որ այդ բարությունն է որ փրկում է ամեն ինչից:
Միայն լավատեսությունն ու բարությունը կարող է փրկել, որպեսզի մարդ դուրս գա ինչ-որ տհաճ իրավիճակից: Եթե մարդ դա չփոխի իր մեջ, ապա ցանկացած իրավիճակում փնթփնթալու առիթ կունենա:
Եկեք լինենք Սպիտակաձյունիկի հոգեբանությամբ… Ես մարդկանց բարություն եմ մաղթում: Ամեն բան սկսվում է հենց դրանից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է եգչուհուն գալիք Ամանորի առիթով և մաղթում հաջողություններ:
[b]Նյութի հեղինակ՝ Կարինե Գևորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
13:00 31-12-2023
Համահայկական միասնականության շնորհիվ գալիք տարին կդառնա վերելքի և ձեռքբերումների տարի․ ՍԴ նախագահ
696 դիտում
17:50 29-12-2014
Սերգեյ Սմբատյանը՝ 2014-ի ձեռքբերումների եւ 2015-ի ծրագրերի մասին
27065 դիտում
10:23 27-07-2017
Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան. ամենաշատը թոռնիկին էր կարոտել. «Առավոտ»
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»