211652_close_icon
views-count3447 դիտում article-date 21:45 29-11-2017

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել «OPEC+»-ի շուրջ

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել OPEC+-ի հետագա անելիքների շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հաղորդում է Interfax-ը։ «Մենք ընդհանուր փոխզիջման ենք հասել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի հետ և հասկանում ենք, որ հարկավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել շուկայի անհավասարակշռության հարցում։ Մշակելու ենք հստակ սցենարներ»,-Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Խալիդ ալ Ֆալիհի հետ հանդիպմանն ասել է Նովակը։

Նմանատիպ նյութեր