211652_close_icon
views-count2662 դիտում article-date 16:09 29-12-2016

ՀՀ առողջապահութան նախարարությունը մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր է հատկացրել

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության`հակաալերգիկ, սրտանոթային (հեղձուկամարիչներ, ռիթմակարգավորիչներ), հակագերճնշումային, հակախոցային, հակապարկինսոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակախոլեստերինային և այլ դեղեր. Ցիտերիզին 10մգ N7 Վերապամիլ հքլ ԴՁ դհտ 180մգ N500 Ապրիսո (մեսալամին) ԴՁ դպճ 0,375գ N120 Լանսոպրազոլ ԵԱ դպճ 15մգ N30 Լովաստատին դհտ 10մգ N60 Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 25/100մգ N10x10 (Նակոմ) Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 50/200մգ N10x10 (Նակոմ) Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N100 Մոտրին (իբուպրոֆեն) գելային դպճ 200մգ N120 Տրիամցինոլոն ացետոնիդ նրբաքսուք 0,025% 80գ Ցելեկոքսիբ դպճ 200մգ N10x10 Գաբապենտին դպճ 100մգ N100 U GB5020 Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Նմանատիպ նյութեր