16374 դիտում
22:31 02-01-2017
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կհարցաքննեն կոռուպցիայի կասկածանքով
Առաջիկա 3 օրերի ընթացքում Իսրայելի դատախազությունը հարցաքննության է կանչելու երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում կասկածում է խոշոր կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Այդ մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը։
Թերթը պարզաբանում է, որ իր հերթին, իսրայելական հեռուստաալիքները նշել են, որ հարցաքննությունը կարող է տեղի ունենալ հենց այսօր՝ հունվարի 2-ին։
Մասնավորապես, Նեթանյահուն և նրա ընտանքի անդամները կասկածվում են խոշոր գործարարներից մեկից հարյուրհազարանոց նվերներ ստանալու մեջ։ Ոստիկանությունն արդեն իսկ հարցաքննել է ականատեսներին ինչպես Իսրայելում, այնպես էլ նրան սահմաններից դուրս։
Պարզվել է, որ Նեթանյահուի վաղեմի ընկերներից մեկը՝ գործարար Ռոն Լաուդերը, բացի թանկարժեք նվերներից, հովանավորել է վարչապետի որդու՝ Յաիրի արտասահմանյան ուղևորությունները։ Անձամբ Նեթանյահուն հերքել է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները՝ ասելով. «Նրանք ոչնչի չեն հասնի, քանի որ ոչինչ չկա»։
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
13:12 14-04-2024
Իրանի հարձակումն անհաջող էր, դա Իսրայելի համար հաղթանակ էր. Բայդենը՝ Նեթանյահուին
2581 դիտում
23:16 21-06-2016
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բենյամին Նաթանյահուի հետ
2006 դիտում
13:24 08-12-2016
Բենյամին Նեթանյահուն մերժել է Փարիզում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հանդիպելու առաջարկը
Այս բաժնից
1114 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
886 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1096 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին