211652_close_icon
views-count7723 դիտում article-date 23:44 02-01-2017

Վատիկանում McDonalds-ի բացումը վրդովեցրել է տեղաբնակներին

Հռոմի կենտրոնում գտնվող շենքերից մեկում աշխարհահռչակ McDonald’s սննդի մատակարարման ցանցի մասնաճյուղերից մեկի բացումը առաջացրել է տեղի բնակչության դժգոհությունը, հաղորդում է CNBC-ն։ Այն գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Բացման մասին նախապես չի հայտարարվել։ Նրա բացումը չեն մեկնաբանել ոչ Վատիկանի ներկայացուցչությունը, ոչ էլ պետական L'Osservatore Romano թերթը։ Հայտնի է միայն, որ Վատիկանը սննդի կետից վարձակալության համար ամսական 30000 եվրո կստանա։ Պապական ակադեմիայի կարդինալ, պրոֆեսոր Էլիո Սգրեչչիոն այդ քայլն անվանել է «ստորություն»։

Նմանատիպ նյութեր