211652_close_icon
views-count85966 դիտում article-date 20:56 02-01-2017

Ծաղկաձորում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser Prado-ում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի շենքերից մեկի բակում հրդեհ է բռնկվել կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser Toyota Land Cruiser Prado մակնիշի 11 ՍP 111 համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Հրշեջները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի և Ծաղկաձորի ՃՈ սպայական ջոկի ծառայողների հետ կանխել են կրակի տարածումը, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել մեքենայում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները հայտնի լինելուց հետո։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի ոստիկանության բաժանմունքի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 48-ամյա Վրեժ Դավթյանին, ով, բարեբախտաբար, մեքենայում չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր