211652_close_icon
views-count20108 դիտում article-date 13:11 03-01-2017

Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Հունվարի 2-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարուժ Գ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 15-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄԷ քր. օր.-ի 401/1 հոդվածի 1-ին մասի /դրամական միջոցների բացակայության պայմաններում չեկ տրամադրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Վարուժ Գ.-ն տեղափոխվել է ԵՔՎ ՁՊՎ և նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ու Գլխավոր դատախազություն:

Նմանատիպ նյութեր