Շուտով ԱՄՆ-ում կայանալիք ավտոշոուին կներկայացվի նոր Mercedes-Benz GLA դասի ամենագնացը
Գերմանական [url=https://web.facebook.com/MercedesBenz/photos/a.88436836669.82291.6604386669/10154915221016670/?type=3&theater&_rdr]Daimler[/url] ավտոարտադրողը Դետրոյթում կայանալիք ավտոշոուի շրջանակներում կներկայացնի նոր Mercedes-Benz GLA դասի ավտոմեքենան:
Նոր մոդելի առաջին տարբերակը վաճառվել է դեռևս 3 տարի առաջ: Սակայն ԱՄՆ-ում կայանալիք ավտոշոուին կներկայացվի թարմացված Mercedes-Benz GLA-ը, որը հագեցած կլինի նոր բամպերներով, օպտիկայով, նոր անվասկավառակներով, իսկ մուլիտիմեդիան կհամալրվի MirrorLink և Apple CarPlay մեդիահամակարգերով:
Վաճառքում ավտոմեքենան կհայտնվի անմիջապես Դետրոյթի ավտոշոուից հետո, որը նախատեսվում է հունվարի 9-ին:
Dynamic Select համակարգով նոր մոդելը կունենա նաև Mercedes-Benz GLA 45 AMG տարբերակը, որի շարժիչն ավելի հզոր կլինի: Տվյալ մոդելի տեխնիկական տվյալները հայտնի կդառնան ավտոշոուի ժամանակ:
Հայտնի է, որ սովորական մոդելի 2լ ծավալով տուրբոշարժիչը 375 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ փոխանցման տուփը 7 աստիճան ունի:
Նշենք, որ ընթացիկ տարում Mercedes-Benz-ը պատրաստվում է ներկայացնել նաև GLA կուպեն: